Ալեքսանդր II (Շոտլանդիայի թագավոր)
Ալեքսանդր II | |
---|---|
Ծնվել է՝ | օգոստոսի 24, 1198[1][2][3][…] |
Ծննդավայր | Haddington, Haddington, East Lothian, Շոտլանդիա |
Մահացել է՝ | հուլիսի 6, 1249 (50 տարեկան) կամ հուլիսի 8, 1249[4] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Kerrera |
Melrose Abbey | |
Երկիր | Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | Դանկելդների հարստություն |
քաղաքական գործիչ և միապետ | |
Հայր | Ուիլյամ I Առյուծ[5] |
Մայր | Ermengarde de Beaumont?[5] |
Երեխաներ | Ալեքսանդր III (Շոտլանդիայի թագավոր)[5] և Marjory?[2] |
Հավատք | քրիստոնեություն |
Ալեքսանդր II (միջնադարյան գելերեն՝ Alaxandair mac Uilliam, իռլանդերեն՝ Alasdair mac Uilleim, օգոստոսի 24, 1198[1][2][3][…], Haddington, Haddington, East Lothian, Շոտլանդիա - հուլիսի 6, 1249 կամ հուլիսի 8, 1249[4], Kerrera), Շոտլանդիայի թագավոր 1214 թվականից մինչ իր մահը։ Կնքել է Յորքի համաձայնագիրը (1237), որով հստակեցվել է մինչ օրս անխախտ Անգլիայի ու Շոտլանդիայի միջև սահմանը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրը ծնվել է Արևելյան Լոթիան տարածաշրջանի Հադդինգթոն քաղաքում և եղել է Շոտլանդիայի թագավոր Ուիլյամ Առյուծի ու թագուհի Էրմենգարդ դե Բումոնի միակ որդին։ Նախքան 1214 թվականի դեկտեմբերի 4-ին իր հոր մահից հետո գահ բարձրանալը որոշ ժամանակ անց է կացրել Անգլիայում (Անգլիայի թագավոր Ջոնը որպես ասպետ օծել է նրան 1213 թվականին Քլերքենվելի մենաստանում), թագադրվել է Սքոնում 1214 թվականի դեկտեմբերի 6-ին։
Շոտլանդիայի թագավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագադրման հաջորդ տարում՝ 1215 թվականին, շոտլանդական գահի մոլի թշնամիներ Մեյք Ուիլլեյմ և ՄաքՀեթս տոհմերը ապստամբություն են սկսել, բայց հավատարիմ ուժերն արագորեն ճնշել են խռովությունը։ Նույն տարում Ալեքսանդրը միացել է Անգլիայի թագավոր Ջոնի դեմ պայքարող անգլիացի բարոններին և բանակ առաջնորդել դեպի Անգլիայի թագավորություն՝ նրանց աջակցելու նպատակով[6]։ Սա հանգեցրել է Բերվիք-ըփոն-Թվիդ քաղաքի թալանմանը, քանի որ Ջոնի զորքերը ոչնչացրել էին հյուսիսը։
Շոտլանդական ուժերը հասել են Անգլիայի հարավային ափի Դուվր նավահանգստ, որտեղ 1216 թվականի սեպտեմբերին Ալեքսանդրը հարգանքի տուրք է մատուցել Ֆրանսիայի արքայազն Լուիին, որին անգլիացի բարոններն ընտրել էին թագավոր Ջոնին փոխարինելու համար։ Բայց քանի որ Ջոնն արդեն մահացել էր, Հռոմի պապն ու անգլիական արիստոկրատիան փոխել են իրենց վերաբերմունքը նրա իննամյա որդի Հենրիի նկատմամբ՝ ստիպելով ֆրանսիացիներին ու շոտլանդացիներին վերադառնալ իրենց երկրները[7]։
1217 թվականի սեպտեմբերի 12-ին Քինգսթոնի պայմանագրով խաղաղություն է հաստատվել Հենրի III-ի, Ֆրանսիայի թագավոր Լուիի ու Ալեքսանդրի միջև։ Հաշտեցումը դիվանագիտորեն ամրապնդվել է Ալեքսանդրի ու Հենրիի քրոջ՝ Ջոան Անգլիացու ամուսնությամբ, որը տեղի է ունեցել 1221 թվականի հունիսի18-ին կամ 25-ին[8]։
1222 թվականին Օրքնեյի վերջին սկանդիանավիացի կոմս Յոն Հարալդսսոնը անուղղակիորեն մասնակցել է տեղացի գյուղացիների կողմից Հալքրիքի իր սեփական սրահում եպիսկոպոս Ադամի այրմանը, երբ Քեյթնեսի այս մասը դեռևս պատկանում էր Նորվեգիայի թագավորությանը։ Այդ ժամանակի պատմագիր Բոետիուս Դանիացին մեղադրել է Հարալդսսոնին եպիսկոպոսի մահվան մեջ։ Մինչ կոմսը երդումներ էր տալիս իր անմեղության մասին, Ալեքսանդրն օգտագործել է առիթը Օրքնեյի կոմսության գլխավոր կղզու հանդեպ իր պահանջները ներկայացնելու համար։ Նա անձամբ է այցելել Քեյթնես, կախաղան բարձրացրել գյուղացիների մեծամասնությանը, մյուսներին՝ հաշմանդամ դարձրել։ Հռոմի պապ Օնորիուս III-ը հավանության է արժանացրել Ալեքսանդրի գործողությունները, և քառորդ դար անց նա շարունակում էր գովեստներ ստանալ Վատիկանից, ինչպիսին էր Սելեստին IV-ի պապական հրովարտակով պարգևատրումը։
Նույն ժամանակահատվածում Ալեքսանդրը հպատակեցրել է մինչ այդ կիսանկախ Արջիլի շրջանը (որը շատ ավելի փոքր էր, քան նույնանուն ժամանակակից տարածքը և կազմված էր միայն Քրեյգնիշից, Արդսքոթնիշից, Գլասսարիից, Գլենարիից ու Քովալից․ Լոռնն առանձին շրջան էր, իսկ Քինթայրն ու Քնափդեյլը սկանդինավյան Շոտլանդիայի մաս էին կազմում)։ Թագավորական զորքերն առանց դժվարության 1235 թվականին Գելովեյում մի ապստամբություն են ջախջախել[7], հաջողություն չի ունեցել նաև այդ ապստամբության արտաքսված առաջնորդների կողմից ներխուժման փորձը։ Դրանից հետո Անգլիայի թագավոր Հենրիի կողմից իրեն մեծարանքի արժանացնելու պահանջին հակադրվել է Ալեքսանդրի՝ հյուսիսային անգլիական կոմսությունների նկատմամբ պահանջը։ Սակայն երկու թագավորությունները 1237 թվականին կարողացել են փոխզիջմամբ լուծել այս հարցը[6]։ Դա էլ հենց Յորքի համաձայնագիրն էր, որով հստակեցվել է երկու թագավորությունների միջև սահմանը՝ արևմուտքից Սոլվեյ ծովածոցից դեպի արևելքում գտնվող Թվիդ գետի գետաբերանը։
1238 թվականի մարտին Էսսեքսում Ջոանը մահացել է։ Հաջորդ տարի՝ 1239 թվականի մայիսի 15-ին, Ալեքսանդրն ամուսնացել է իր երկրորդ կնոջ՝ Մարի դե Քոուսիի հետ։ Ունեցել են մեկ որդի` ապագա Ալեքսանդր III-ին, որը ծնվել է 1241 թվականին։
Երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները որոշ ժամանակով ընդհատվել են 1243 թվականին Հենրիի կողմից ներխուժման սպառնալիքով, բայց այդ հարձակումը կանխատեսելու Ալեքսանդրի արագ գործողություններն ու անգլիացի բարոնների պատերազմել չցանկանալը ստիպել են նրան հաջորդ տարի Նյուքասլում խաղաղության դաշն կնքել։
Ալեքսանդրն այժմ իր ուշադրությունը սևեռել էր արևմտյան կղզիների անվտանգությունն ապահովելու վրա, որոնք դեռևս սկանդինավյան Շոտլանդիայի նորվեգական տիրույթի մաս էին կազմում[6]։ Նա մի քանի անգամ փորձել է բանակցել կամ գնել, սակայն անհաջողության է մատնվել[7]։ Ալեքսանդրը ճանապարհ է ընկել նվաճելու այս կղզիները, սակայն 1249 թվականին մահացել է կես ճանապարհին[9]։ Արևմտյան կղզիների (որոնք նաև հայտնի են որպես Հեբրիդյան կղզիներ) շուրջ այս վեճը չի լուծվել մինչև 1266 թվականը, երբ Նորվեգիայի Մագնուս VI-րդ թագավորը Մեն կղզու հետ դրանք զիջել է Շոտլանդիային[10]։
Անգլիացի պատմագիր Մեթյու Փերիսն իր Chronica Majora գրքում Ալեքսանդրին նկարագրում է որպես կարմիր մազեր ունեցող․
[Թագավոր Ջոնը] ծաղրում էր թագավոր Ալեքսանդրին և քանի որ նա կարմրամազ էր, գիր է ուղարկում նրան, ասելով․ «և ուրեմն մենք կորսանք կարմիր աղվեսաձագին իր որջում»[11]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրը փորձել է համոզել Արջիլի լորդ Դունկանի որդի Էվենին դադարեցնել իր հավատարմությունը Նորվեգիայի թագավոր Հաակոն IV-ին։ Երբ Էվենը մերժել է նրան, Ալեքսանդրը նավով մեկնել է նրան ստիպելու, բայց ճանապարհին՝ Ներքին Հեբրայդիզ կղզիախմբի Քերերա կղզում, հիվանդացել է տենդով[6]։ Մահացել է այնտեղ 1249 թվականին ու թաղվել է Մելռոս վանքում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրն ունեցել է երկու կին․
1.Ջոան Անգլիացի (22 հուլիսի, 1210 - 4 մարտի, 1238), Անգլիայի թագավոր Ջոնի ու Իզաբելլա Անգուլեմացու ավագ օրինական դուստրն էր ու երրորդ երեխան։ Նա և Ալեքսանդր II-ն ամուսնացել են 1221 թվականի հունիսի 21-ին Յորքի Սուրբ Պետրոսի տաճարում։ Ալեքսանդրը 23 տարեկան էր, Ջոանը՝ 11։ Զավակներ չեն ունեցել։ Ջոանն ազգակցական կապով Ալեքսանդրի 3-րդ զարմուհին էր․ նրանց ընդհանուր ամենամոտ նախնին եղել է Անգլիայի թագավոր Հենրի I-ը։ Ջոանը մահացել է 1238 թվականին Էսսեքսում և թաղվել է Դորսեթի Թարանթ Քրոուֆորդ վանքում։
2.Մարի դե Քոուսի, որը դարձել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր III-ի մայրը։ Նա նույնպես Ալեքսանդրի երրորդ զարմուհին էր, իսկ ընդհանուր նախնին Վերմանդուայի կոմս Հաֆն էր։
Ալեքսանդրն ունեցել է նաև Մարջորի անունով ապօրինի դուստր, որն ամուսնացել է Ալեն Դորվարդի հետ։
Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր II-ը պատկերվել է պատմավեպերում․
- Նայջել Թրանթերի Պետության Թուրը (1999) գրքում։ Վեպը նկարագրում է Ալեքսանդր II-ի ու Դանբարի կոմս Պատրիք II-ի ընկերությունը։ "Նրանց ընկերությունը դիմակայում է դավաճանությանը, վտանգին ու մրցակցությանը"[13]։
- Բարբարա Էրսկինի Փյունիկի զավակը գրքում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Worcester Annals
- Rotuli Litterarum Patencium
- Oram, Richard (2015). Alexander II: King of Scots 1214-1249. Edinburgh.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Pollock, M.A. (2015). Scotland, England and France after the Loss of Normandy, 1204-1296. Woodbridge.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 5,0 5,1 5,2 Kindred Britain
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Alexander II.». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջ 563. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ 7,0 7,1 7,2 "Alexander II, King of Scots 1214 – 1249", Scotland's History, BBC
- ↑ Chisholm, 1911
- ↑ Scotland A Concise History, Fourth Edition. New York: Thames & Hudson. 2012. էջ 32. ISBN 978-0-500-28987-7.
- ↑ «Alexander III King of Scotland». Encyclopedia Britannica. 2017 թ․ նոյեմբերի 28.
- ↑ Scottish annals from English chroniclers A.D.500 to 1286, Alan Orr Anderson, Paul Watkins, 1991.
- ↑ Heath, Ian (2016). Armies of Feudal Europe 1066-1300 (անգլերեն). Lulu.com. էջ 250. ISBN 9781326256524. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ "Tranter First Edition Books, Publication Timeline"
Նախորդող: Ուիլյամ I |
Շոտլանդիայի թագավոր 1214–1249 |
Հաջորդող: Ալեքսանդր III |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր II (Շոտլանդիայի թագավոր)» հոդվածին։ |
|